Ադրբեջանում շարունակվել է անպատժելիությունը վիճելի Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ընթացքում կատարված չարաշահումների համար։
Դրա մասին ասված է Amnesty International-ի «Մարդու իրավունքների վիճակը աշխարհում» 2025 թվականի ապրիլյան զեկույցում։
«Ավելի վաղ ԵԽԽՎ-ն կրկին մտահոգություն էր հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակմանն առնչվող մարդասիրական և մարդու իրավունքների լուրջ հետևանքները չճանաչելու կապակցությամբ»։
ԵԽԽՎ-ն կրկին դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունը, որը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչության՝ ավելի քան 100 հազար մարդու տեղահանմանը դեպի Հայաստան։ Նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքն անտեսվել է»,-ասված է զեկույցում։
Բաց մի թողեք
Ինչպես Կարեն Կարապետյանը /չ/առաջադրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում․ Լուսանկար
Ընկնելով պատմության հետևից․ Արա Այվազյան
«Ես տենց տղա չեմ, ուրիշ ձևի տղա եմ». Հովիկ Աղազարյան