13/05/2025

Բաքվի ցինիզմը՝ մեղադրել Հնդկաստանին, ցավակցել եղբայրական Պակիստանին

Ադրբեջանը մտահոգություն է հայտնել Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության սրման կապակցությամբ։

Այս մասին, ինչպես նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նշված է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որտեղ Բաքուն դատապարտում է Հնդկաստանի հարձակումը Պակիստանի վրա, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են խաղաղ բնակիչներ։

«Համերաշխություն հայտնելով Պակիստանի ժողովրդի հետ՝ մենք մեր ցավակցությունն ենք հայտնում անմեղ զոհերի ընտանիքներին և մաղթում ենք շուտափույթ ապաքինում վիրավորներին։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և լուծել հակամարտությունը դիվանագիտական ​​ճանապարհով», – ասվում է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Հատկանշական է, որ Պակիստանն Ադրբեջանի մերձավորագույն դաշնակիցն է, որի տխուր հետևանքները հայությունը տեսել է նաև 44-օրյա պատերազմի ժամանակ:

Մինչդեռ Հնդկաստանին Բաքվում համարում են Հայաստանի բարեկամը,այլ կերպ ասած՝ իրենց ախոյանը, քանի որ վերջինս նաև զենքեր է վաճառում հայկական կողմին: