Չկա շաբաթ, որ ձերբակալություններ չլինեն: Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը հետևյալն է, որ ցանկացած կոռուպցիոն դրսևորում իր արժանի պատասխանը պետք է ունենա:
Այդ մասին ասուլիսի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Երևանի քաղաքապետարանը կոռուպցիայի դեմ պայքարում հետևողական լինելու դիրքորոշում ունի՝ անկախ նրանից, թե որ պաշտոնյայի կողմից է արվել իրավախախտումը։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանի մի շարք աշխատակիցների ձերբակալություններին և կալանավորումներին։
Կոստանյանի խոսքով՝ քաղաքապետարանը որոշ մտահոգություններ ունի իր աշխատակիցների ենթադրյալ մեղադրանքների առնչությամբ։ Նա ընդգծեց, որ կան դեպքեր, երբ մեկը կալանավորվում է հնարավոր միջնորդություն իրականացնելու համար, մինչդեռ մեկ այլ դեպքով պաշտոնյան ձերբակալվում է հենց նույն միջնորդությունը մերժելու հիմքով։ Ըստ նրա՝ կան դեպքեր, երբ քաղաքապետարանը համաձայն է իրականացվող իրավական գործընթացների տրամաբանության հետ, սակայն կան նաև իրավիճակներ, որոնք գնահատվում են որպես խնդրահարույց։
Խոսնակը նշեց, որ կոռուպցիոն դրսևորումների դեմ ստուգումները պետք է ունենան համահավասար մոտեցում բոլոր կառույցների նկատմամբ։ «Եթե նույն ծավալի ստուգումներ արվեն նաև այլ պետական հաստատություններում, վստահ եմ՝ կոռուպցիոն դեպքերի պակաս այնտեղ էլ չի լինի։ Այս պահին կարծես թե միակ թիրախը Երևանի քաղաքապետարանն է, և հասարակության մոտ տպավորություն է ստեղծվում, թե ամեն շաբաթ այստեղ ձերբակալություն է լինում։ Բայց հիշեցնենք՝ Հայաստանում կան բազմաթիվ կառույցներ, որոնք նույնպես արժանի են նման ստուգումների»,- ընդգծեց նա։
Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է բողոքարկել Վարչական դատարանի մայիսի 23-ի որոշումը, որը չեղարկել է մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիների՝ այսպես կոչված «կարմիր գծերի» վճարների մի մասը։ Քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանի խոսքով՝ այս վճարների բարձրացման նպատակը եղել է քաղաքի կենտրոնական հատվածի երթևեկի թեթևացումը։
Նա նշեց, որ այս նախաձեռնության ազդեցությունն ամբողջությամբ տեսանելի չէ հենց հիմա, սակայն առաջիկայում, երբ կավելանան նաև հասարակական տրանսպորտի՝ մասնավորապես ավտոբուսների համար նախատեսված առանձին երթևեկելի գծերը, արդեն պարզ կլինի, թե ինչի համար են իրականացվել այս փոփոխությունները։ Խոսնակը հավելեց, որ հունիսին սպասվում են նոր բարեփոխումներ, որոնք դրական ազդեցություն կունենան քաղաքի տրանսպորտային համակարգի վրա։
Երևանի քաղաքապետարանը հասարակական տրանսպորտում իրականացվող ցանկացած փոփոխություն դիտարկում է որպես հնարավորություն՝ ոչ միայն համակարգը բարելավելու, այլ նաև այն ֆինանսավորելու ուղղությամբ։ Այս մասին հունիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով հարցին, թե տրանսպորտի գների բարձրացման արդյունքում որքան գումար է հավաքագրվել և ինչ ազդեցություն է ունեցել այդ գործընթացը։
Կոստանյանի խոսքով՝ երբ փետրվարից ներդրվեցին տոմսային նոր փաթեթները, մի խումբ ընդդիմադիր գործիչների գործողությունների արդյունքում տրանսպորտում առաջացավ անկայուն և որոշ դեպքերում՝ անկառավարելի իրավիճակ։ Այս արշավները, որոնց ընթացքում մարդկանց հորդորում էին չվճարել երթևեկության համար՝ պնդելով, թե գինը չպետք է բարձրանար, հանգեցրին նրան, որ ընդհանուր առմամբ «Երևանի ավտոբուս» ընկերությունը, Մետրոպոլիտենը և «Էլեկտրական ավտոբուս» ընկերությունը հավաքագրել են շուրջ 6 միլիարդ 30 միլիոն դրամ։
Թվերը գուցե ինքնին մեծ չթվան, սակայն ըստ Կոստանյանի՝ այս իրավիճակը լուրջ հետևանքներ է առաջացրել. այն գումարները, որոնցով նախատեսվում էր ձեռք բերել 45 նոր տրոլեյբուս, չեն ապահովվել ամբողջությամբ, և այժմ պարզվում է, որ դրանցից մոտ 30-ի գնման հնարավորությունը կկորցվի՝ թերհավաքագրման պատճառով։
Խոսնակի խոսքով՝ այս ամենը վկայում է, որ տրանսպորտային քաղաքականության դեմ ուղղված արշավները ոչ միայն վնասում են քաղաքային իշխանություններին, այլև բացասաբար են անդրադառնում ամբողջ քաղաքային ենթակառուցվածքի վրա։
Փետրվարից ընդդիմադիր գործընկերների ջանքերով հասարակական տրանսպորտում ստեղծվել էր մի անհասկանալի և ինչ-որ չափով անկառավարելի իրավիճակ, որը բերեց-հասցրեց մի կետի, որ արդեն 5 ամիսԵրևանի քաղաքապետարանի կողմից, այսինքն՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի, Երևանի մետրոպոլիտենի, նաև «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի կողմից, ընդհանուր հաշվով փաստացի հավաքվել է շուրջ 6 մլրդ 30 մլն դրամ:
Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ նշելով, որ այս թվերն առաջին հայացքից ոչինչ չեն ասում, բայց հաշվի առնելով ընդհանուր պատկերը, կարելի է հասկանալ՝ ինչ է սպասվում. «Երևանի քաղաքապետարանը նախատեսել և հայտարարել էր, որ ձեռք է բերելու շուրջ 45 տրոլեյբուս (նախորդ տարի 15-ն էինք ձեռք բերել): Բանից պարզվում է, որ արդեն 45-ից առնվազն 30-ը հնարավոր չի լինելու առնել, որովհետև թերհավաքագրումները բերել են նրան, որ այդ գումարը, որպես այդպիսին, չկա: Հետևապես, այդ 30 նոր տրոլեյբուսները, որ պետք է լիներ 45-ի մեջ, դուրս են եկել ցանկից: Եթե նման տեմպերով շարունակվեն հավաքագրումները, չի բացառվում, որ 15 տրոլեյբուսն էլ Երևանի քաղաքապետարանը է՛լ չկարողանա ձեռք բերել, ինչը մեր ընդդիմադիր գործընկերներին հերթական առիթը կտա ասելու, թե տեսե՛ք, հայտարարեցին 45-ը, բայց ո՛չ այն 30-ը բերեցին, ո՛չ 15-ն են կարողանալու բերել: Բայց ուզում եմ հատուկ շեշտել, որ ցանկացած հայտարարություն, ցանկացած բողոքի բորբոքում նաև հղի է նման հետևանքներով»:
Կոստանյանի խոսքով՝ հիմա հասարակական տրանսպորտում պատկերն այնպիսին է, որ անգամ այն մարդիկ, որ պատշաճ վճարում էին, տեսնելով, որ չկա համապատասխան հսկողություն, մնացած չվճարողների նման չեն վճարում. «Չվճարողների մեջ գուցե կան մարդիկ, որ ի սկզբանե դեմ էին այս փոփոխություններին, բայց կան նաև մարդիկ, որ իրավիճակից օգտվում են, կատեգորիկ չեն վճարում: Իսկ չվճարումները բերել են բյուջեի տեսանկյունից որոշակի խնդիրների, և Երևանի քաղաքապետարանը չի պատրաստվում այլ ոլորտից, պայմանական՝ հանրակրթության ոլորտից, գումար կտրել, ներդնել հասարակական տրանսպորտի մեջ: Այսինքն՝ բոլոր չվճարումները բերելու են նրան, որ նոր շարժակազմերն էլ ավելի ուշ են Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերվելու, և այն խնդիրները, որ առաջանում են հասարակական տրանսպորտում, Երևանի քաղաքապետարանի կողմից գուցե ավելի դժվար կարգավորվեն: Խոսքը վերաբերում է շարժակազմերին»:
Ինչ վերաբերում է չվճարողների համար տուգանք սահմանելուն, ապա, ըստ Հայկ Կոստանյանի, հարցը մնում է Երևանի քաղաքապետարանի օրակարգում, բայց որոշման ընդունումն Ազգային ժողովի տիրույթում է:
Բաց մի թողեք
Այս օրերին առավել քան երբևէ ամենակարևոր քայլերից է ․․․ Սիմոն Սարգսյան
Ներքին պառակտումը և հակադրությունը թուլացնում են մեր պետականությունը և խանգարում արդյունավետ արձագանքել արտաքին սպառնալիքներին
Ադրբեջանը չի կարող իրավիճակից օգտվել և գործողություն ծրագրել Սյունիքի ուղղությամբ՝ հիմնավորում չունի