24/06/2025

ՔՊ սովը․ Ով է Լոռու նոր մարզպետը՝ նախկին ՀՀԿ-ական, ով 2018-ին Սերժ Սարգսյանը պատվոգրել է․ Լուսանկար

Երեկ Լոռվա մարզպետ Արամ Ղազարյանը հրաժարականի դիմում ներկայացրեց՝ հայտնելով, որ դադարեցնում է կուսակցական եւ քաղաքական գործունեությունը, քանի որ այլ աշխատանքի առաջարկ է ստացել։ 

Փաստորեն, ոստիկանապետի պաշտոնն այն եզակի պաշտոններից է, որ Նիկոլ Փաշինյանը չի ուզում մեկ օր անգամ թողնել թափուր։ Հավանաբար՝ մտավախություններ ունի, որ ոստիկանությունն անգլուխ մնալու դեպքում իր աթոռին վտանգ կսպառնա։

Այսօր տեղեկացանք, որ իշխանական կաբինետներում սկսել են քննարկել Լոռվա մարզպետի թեկնածուի հարցը։ Մեզ հասած տեղեկություններով, ամենահավանական թեկնածուներից մեկը Ալավերդու քաղաքապետ Դավիթ Ղումաշյանն է, ով նախկին ՀՀԿ-ական է, իսկ 2018 թվականին Սերժ Սարգսյանից ՀՀԿ պատվոգիր է ստացել, բայց դա չի խանգարել, որ մի քանի ամիս անց արագ ճամբարափոխ լինի ու դառնա ՔՊ-ական համայնքապետ՝ նա Շնողի գյուղապետն էր։

2023 թվականի նա աշնանը ակտիվ մասնակցություն ունեցավ Ալավերդում «Ապրելու երկիր» կուսակցությունից եւ Արկադի Թամազյանից իշխանությունը խլելու գործընթացին։ Անօրինական գործողություններով՝ ՔՊ-ն Թամազյանին հեռացրեց եւ նրա փոխարեն 23-ի դեկտեմբերին Ալավերդու համայնքապետ դարձրեց Ղումաշյանին։ Հիմա էլ, փաստորեն, նա կարող է ամբողջ մարզը ղեկավարել։

Մենք կապվեցինք Դավիթ Ղումաշյանի հետ, հարցին, թե՝ իրեն առաջարկ արվե՞լ է Լոռվա մարզպետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար, նա ասաց․ «Չեմ ստացել նման առաջարկ, չեմ կարծում, որ այդպիսի բան լինի: Ես ղեկավարում Ալավերդի համայնքը, զբաղված եմ համայնքի գործերով»։

Մեր տեղեկություններով, մի քանի այլ թեկնածություններ էլ են քննարկվում։ Մանավանդ եթե աշնանը Վանաձորում ընտրություն նշանակելու հարցը եւս քննարկվում է, ուրեմն պետք է արագ նշանակում անեն մարզպետի պաշտոնում, որ նա սկսի ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառումը։

Ով է Լոռու մարզպետի թեկնածուն