Երեկ՝ հունիսի 3-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նախարարության և ոստիկանության ղեկավար կազմին էր ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանին։
Արփինե Սարգսյանը շնորհակալություն էր հայտնել նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին՝ երկարամյա ծառայության ու կատարած աշխատանքի համար։ Ապա շնորհավորել է նորանշանակ ոստիկանապետին, շեշտել, որ նա նոր մարդ չէ ոստիկանության համակարգում եւ մաղթել է հաջողություններ։
Արամ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար, հավաստիացրել, որ շարունակելու են կյանքի կոչել ոստիկանական համակարգի հետ կապված ծրագրերը։
Մեր ուշադրությունը գրավեց այն, որ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը ներկա չի եղել «ընդունման- հանձնմանը»:
Մինչդեռ սովորաբար հեռացող պաշտոնյան մասնակցում է նորին ներկայացնելու պրոցեսին: Ինչը վկայում է այն մասին, որ Հովհաննիսյանը նեղված է իրեն հեռացնելու փաստից եւ որեւէ նոր պաշտոնի ակնկալիք չունի Փաշինյանից:

Բաց մի թողեք
Ռուբեն Վարդանյանը շուրջ 3 տարի տանջվում է Բաքվի բանտում, իսկ Դիլիջանի համայնքապետարանը Ռուբեն Վարդանյանի ընկերությանը դատի է տվել
Այսօր Հայաստանում հայրերի օրն է
Ապարանում բախվել են 4 մարդատար և մեկ կցորդիչով բեռնատարը․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան․ Լուսանկար