17/06/2025

Ձերբակալվել է նախկին պաշտոնյա, ինչում է մեղադրվում

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Կոտայքի մարզի Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու ևս 3 անձինք: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ըստ ՀԿԿ-ի՝ նախկին պաշտոնատար անձը մեղադրվում է խարդախության և վատնման եղանակներով առանձնապես խոշոր չափերով հափշտակության, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ: Ձերբակալված մյուս անձինք մեղադրվում են համայնքի նախկին ղեկավարի կողմից վերը նշված առերևույթ հանցանքների կատարմանն օժանդակելու և փողերի լվացման մեջ:

Քրեական վարույթն առնչվում է Պտղնի համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային 23 միավոր հողերի հափշտակությանն ու փողերի լվացմանը: