24/06/2025

Սա էլ հո կեղծ չի․ Պատրոն Դավոյին պատկանող ընկերությունը Հայաստանին հիմա էլ մոտ 30 միլիոն դրամի ավիացիոն տեխնիկական ունեցվածք է նվիրում

Գործարար Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավո) պատկանող ընկերությունը Հայաստանին մոտ 30 միլիոն դրամի ավիացիոն տեխնիկական ունեցվածք է նվիրում, որոշման նախագիծ է ընդունվել կառավարության նիստում։

««ԼԵՅԱ» ընկերության տնօրենը ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված գրությամբ ցանկություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարությանը նվիրել «ԼԵՅԱ» և «Ռոյալսիս Էնջիներինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին պատկանող՝ ընդհանուր 30,104,767 (երեսուն միլիոն հարյուր չորս հազար յոթը հարյուր վաթսունյոթ ՀՀ դրամ) ՀՀ դրամ արժեքով, ավիացիոն տեխնիկական ունեցվածքը, ԶՈւ կարիքների համար օգտագործելու նպատակով»,- ասված է որոշման նախագծի հիմնավորման տեքստում։

Որոշման նախագծով՝ նվիրատվությունն ամրացվում է ՀՀ պաշտպանության նախարարությանը։ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը նպատակահարմար է գտել գույքի ընդունումը։

Նվիրատվությունը ներառում է անվահեծեր, անվադողեր, ապակե բլոկ, ինքնաթիռի տեխնիկական սպասարկման համար գործիքներ և այլն։

Blog Image