Նիկոլ Փաշինյանի հայտնի սկանդալային գրառումից հետո, երբ նա սրբազաններից մեկին հորդորել էր գնալ «իր քեռակնոջը դոմփել», մենք փորձեցինք Լեզվի կոմիտեից ճշտել, թե ի՞նչ ասել է՝ «դոմփել»։
MediaHub.am-ին հետաքրքրում էր այդ բառի բացատրությունը, ստուգաբանությունը, ինչպես նաև մեկ-երկու հոմանիշ այդ բառի, որ պատկերացում կազմենք, թե ինչ է եղել Նիկոլ Փաշինյանի մտքին, երբ նա ինչ-որ սրբազանի հորդորել է իր քեռակնոջը «դոմփել»։
Այդ ժամանակ Լեզվի կոմիտեից, լսելով մեր հարցը, հորդորեցին գրավոր դիմել, քանզի բանավոր չեն կարող պատասխանել։ Ստիպված դիմեցինք գրավոր, և, ահա, մի քանի օր անց ստացանք Լեզվի կոմիտեի պատասխանը։
«Հարգելի՛ պարոն Մակարյան, բառերի ստուգաբանությունը, բացատրությունը և հոմանշային կիրառությունները տրվում են համապատասխան նորմատիվ բառարաններում: «Դոմփել» բառը ամրագրված չէ ժամանակակից հայերենի գործող նորմատիվ բառարաններում, ուստի Լեզվի կոմիտեն չի կարող տրամադրել տվյալ բառի ստուգաբանությունը, բացատրությունը և հոմանշային շարքը»,- ասված է Կոմիտեի ուղարկած պատասխանում։
Փաստորեն, ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը գոյություն չունեցող բառ է գործածել, որը, հավանաբար, վերցրել է իր սիրելի «Կարգին հաղորդման» սքեչերից։
Վահե Մակարյան
Բաց մի թողեք
Ես հակաօրինական ոչ մի բան թույլ չեմ տվել, որ մտավախություն ունենամ. Խաչատրյան
Մոտեցող վտանգին անտարբեր Փաշինյանը դստեր հետ ժամանցային այց է կատարել
Իրանում մտահոգված չենք, ավելի մտահոգված ենք Հայաստանի համար, որը ներկա իշխանությունները էշի ականջում քնած են․ Իրանահայ