Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․
«Քրեական ոստիկանությունը նորից նույն կեղծ պատրվակով, ապօրինի զենք կրելու սուտ կասկածանքով ձերբակալել է պահնորդական ծառայողների, որոնք պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին:
Հիմա ի՞նչ, հիմա էլ նո՞ր ոստիկանապետին պիտի մի քանի անգամ բացատրենք, որ այդ տղաների մոտ ապօրինի ոչինչ չկա, ոչ զենք եւ ոչ էլ այլ որեւէ բան:
Նոր ոստիկանապետին առաջարկում եմ մտածել այն մասին, որ մի օր իրեն էլ Նիկոլը դուրս կշպրտի ծառայությունից ու ինքն էլ նախկինի նման կփախնի ԱՄՆ»։

Բաց մի թողեք
Փաշինյանը կանգնում է «ուկրաինական փոցխի» վրա․ Սլուցկի. Լուսանկար
Նարեկ Նալբանդյանին իրավապահները բերման են ենթարկել ավելի վաղ. «88» սուպերմարկետ
Թուրք պատգամավորը ոգևորված է Հայաստանով․ այցելել է սահման․ Լուսանկար