Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ Աշտարակի խճուղում ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ակցիայի ընթացքում լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու համար ծառայողական քննություն էր նշանակվել:
Նշենք՝ վաղ առավոտից քասախցիները փորձում էին փակել Աշտարակ-Երևան մայրուղին. բնակիչները դժգոհում են իրականացվող տրանսպորտային բարեփոխումներից:
Ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու ժամանակ ոստիկաններից մեկը հարվածել է տեղում աշխատող լրագրող աղջիկներից մեկին:


Բաց մի թողեք
Փաշինյանը՝ ԱԺ հնարավոր նոր ընտրությունների մասին
Փաշինյանը նշել է, թե երբ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիրը
«ԹՐԻՓՓ»-ի նախագծման աշխատանքները սկսվում են․ ի՞նչ է սպասվում հաջորդիվ