ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը գրառում է արել ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի:
«Այն ամենը, ինչ այսօր կատարվում է Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի նկատմամբ, ամոթալի է, անթույլատրելի և անպատվաբեր ցանկացածի համար, բայց նախ և առաջ մեր երկրի համար: Տարիներ շարունակ նրա ու իր ընտանիքի գործունեությունը կապված է եղել մեր Հայրենիքի զարգացման հետ, իր մշտական աջակցությամբ ներկա է եղել հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցող բոլոր կարևորագույն իրադարձություններին:
Պատահական չէ, որ նա մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն երկրում, այլ դրա սահմաններից դուրս` մշտապես բարձր պահելով հայ ժողովրդի պատիվն ու անունը, դժվար պահերին հենարան լինելով բազմաթիվ հայրենակիցների, մեծամասամբ դա անելով լուռ: Այս համատեքստում, բնական է, որ Սամվել Կարապետյանը չէր կարող անտարբեր մնալ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ կատարվող գործողություններին:
Իմ զորակցությունն եմ հայտնում իմ լավ ընկերոջն ու բարեկամին` Սամվել Կարապետյանին»:

Բաց մի թողեք
Ի՞նչ է սա՝ հայ ազգի եւ ողջ աշխարհի, հատկապես ԵՄ առջեւ կատարված խաբեության բացահայտո՞ւմ․ Տիգրան Խզմալյան
Արցախ, այսօր քո տոնը չէ միայն։ Այսօր մեր խղճի դատաստանի օրն է
Եթե հետո եք հասկացել, որ ձեռնտու չէր երկաթուղին, ինչո՞ւ չեք վերադարձնում, ինչո՞ւ եք պահում «բեռը». Աբրահամյան