Փաշինյանի վախը սահման չունի․ Տաշիրում մեքենաները առանց որևէ հիմքի տանում են տուգանային հրապարակ ու վարորդների ասում, որ կվերադարձնեն, երբ հրաման լինի։
Քիչ առաջ MediaHub-ը հերթական ահազանգն է ստացել Տաշիրի բնակիչ Ի․ Պապիկյանից, որի ամուսնու մեքենան երկու օր առաջ Սփեփանավանից Տաշիր գալու ճանապարհին կանգնեցրել են ու տարել տուգանային հրապարակ։ Պատճառաբանությունը, որ ներկայացրել են պարեկներն, այն է, թե մեքենան իրենց բազայում չի երևում։
«Երբ մենք մեքենայի բոլոր փաստաթղթերը ներկայացրինք, հույս ունեինք, որ մեքենան կտան, բայց ասացին, որ մինչև Երևանից հրահանգ չլինի, չեն կարող տալ մեքենան։ Ես իրենց նաև ներկայացրել եմ բանկային գործարքի ժամը, որ տեսնեն՝ ինչու էինք գնացել Ստեփանավան։ Բանկերից մեկից վարկ ենք վերցրել, լրիվ ցույց եմ տվել, բայց անիմաստ»,- մեզ հետ զրույցում ասաց Ի․ Պապիկյանը։
Նա նշեց, որ իրենց մեքենայից բացի նույն օրը ևս 15 մեքենա են տարել տուգանային հրապարակ։
«Բոլոր մեքենաներն այդ պահից կանգնած են, ու բոլորին էլ նույն պատասխանն են տալիս։ Ուղղակի տարբերությունն այն է, որ մյուս մեքենաները որևէ կերպ կապ ունեն Սամվել Կարապետյանի հետ առնչվող ընկերությունների հետ, իսկ մերը՝ ոչ։ Ես արդեն չգիտեմ, խայտառակություն է։ Այստեղ տարբեր տեղերում խոսակցություններ են, թե Փաշինյանը վախենում է, որ Տաշիրից մարդիկ գնում են ցույցերի մասնակցելու։ Էս բեսպրեդելում անհնար ա արդեն ապրել, մարդ չգիտի՝ ինչ ասի ու ինչ անի։ Հիմա մեր տան ապրուստը հոգալու միջոց ա էդ մեքենան, ինչի՞ պիտի իրենց կամքով, ապօրինի տանեն ու պլաշադկայում պահեն»,- նշեց մեր զրուցակիցը։
Նշենք, որ արդեն երկու օր է՝ իշխանությունը սկսել է տարածել լուրեր, թե Սամվել Կարապետյանի աջակիցները փորձում են ցույցեր կազմակերպել Երևանում, և դրան էլ հաջորդել են քաղաքացիների մեքենաները տուգանային հրապարակներ տանելու դեպքերը։
Բաց մի թողեք
ՀԷՑ-ի պետականացումը բացասական մեսսիջ օտարերկրյա ներդրողների համար
Ինչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը
Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ