17/07/2025

Արտակարգ դեպք, «Ծղոտներ» հյուրանոցային համալիրում 29-ամյա տղամարդը hարձակվել է օտարերկրացի կնnջ վրա, hարվածներ հասցրել

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Ծղոտներ» հյուրանոցային համալիրում ինչ-որ տղամարդ հարձակվել է քաղաքացու վրա և փորձել է նրան սպանել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ հարձակման ենթարկվածը Ղազախստանի Հանրապետության քաղաքացի 30-ամյա Սոֆիյան Գասանովան է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 01։10-ի սահմաններում, նշված հյուրանոցի սենյակներից մեկում վերջինիս ծանոթ, Երևանի բնակիչ 29-ամյա Արմեն Փ․-ն վիճաբանել է Ս․ Գասանովայի հետ, որի ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։