17/07/2025

Դիմակավորված անձինք` «Արմավիր» ՔԿՀ-ում. Սամվել Կարապետյանին տեղափոխո՞ւմ են

Այս պահին դիմակավորված անձինք են գտնվում «Արմավիր» ՔԿՀ-ում, որտեղ պահվում է Սամվել Կարապետյանը:

Բանտում խոսակցություններ են պտտվում, որ ԱԱԾ-ից եկել են Սամվել Կարապետյանի հետևից, որ նրան տեղափոխեն այլ բանտ:

Ամենայն հավանականությամբ` նրան տեղափոխելու են «Երևան կենտրոն» ՔԿՀ, այսինքն` ժողովրդին հայտնի ԱԱԾ պադվալ:

Ավելի ուշ պարզվեց մեր տեղեկատվության իրականությունը․

Սամվել Կարապետյանին տեղափոխել են ՀՀ ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

Այս մասին տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել են Քրեակատարողական ծառայությունից:

Հիշեցնենք՝ հունիսի 18-ի գիշերը ձերբակալվել էր գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանը: Վերջինս ոստիկանների ուղեկցությամբ բաժին էր տեղափոխվել Ուլնեցի փողոցում գտնվող իր բնակարանից:

Ըստ գործարարի փաստաբանի՝ Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը։

Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում է կայացվել:
Հունիսի 18-ին Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով։

Սամվել Կարապետյանը ՌԴ-ի ամենահարուստ հայազգի գործարարներից է, նրա կարողությունը տարբեր հաշվարկներով գնահատվում է շուրջ 3 մլրդ դոլար։