Մեր զինված ուժերի ռազմական գործողություններն Իսրայելի ագրեսիան պատժելու համար շարունակվել են մինչև վերջին րոպեն՝ առավոտյան ժամը 04։00-ը։
Այս մասին սոցցանցերի իր էջերում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Ինչպես Իրանը բազմիցս հստակեցրել է, Իսրայելն է պատերազմ սկսել Իրանի դեմ, այլ ոչ թե հակառակը։
Այս պահի դրությամբ որևէ «համաձայնություն» չկա հրադադարի կամ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Այնուամենայնիվ, եթե Իսրայելի ռեժիմը դադարեցնի իր անօրինական ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ ոչ ուշ, քան Թեհրանի ժամանակով ժամը 04:00-ին, մենք մտադրություն չունենք շարունակելու մեր պատասխանը դրանից հետո։
Մեր ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ավելի ուշ»,- հավելել է նա։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն ու Իրանը «գրեթե միաժամանակ» դիմել են իրեն խաղաղության ցանկությամբ։
Բաց մի թողեք
Մերցը խոստացել է ԱՄՆ-ին կոշտ պատասխան տալ Թրամփի մաքսատուրքերի առթիվ
Թուրքիայում մշակվել է առաջին անօդաչու ուղղաթիռի նորացված մոդելը․ Լուսանկար
Վրաստանի արտաքին առևտրի շրջանառությունն աճել է. Geostat