Ահաբեկչության սցենարը հաստատելու համար հրապարակում են զենքի կադրեր։ Դե ինչ է պետք պատերազմից վախեցած մեր խեղճ ժողովրդին վախեցնելու համար։ Զենքի կադրեր, շատ զենքի կադրեր։
Բայց էլի այնքան փնթի են անում, որ նկարում են նաև զենքի օրինական լիցենզիաները։
Այսինքն գնացել են որսով զբաղվող մարդու տուն, նկարել են այդ մարդու օրինական զենքը, հիմա ուզում են ապացուցել, որ այդ մարդը որոսորդական զենքով ահաբեկչություն էր ուզում իրականացնել։
Ու որ պատկերն ամբողջանա, տպավորությունը խորը լինի, կադրում հավաքում դնում են նաև փափուշտների նկարներ։
Ու ինչ։ Նկարը մեծացնում ես, տեսնում ես փափուշտները կրակված են։
Այսինքն մարդկանց մեղադրում են որսորդական զենքով ու կրակված փամփուշտներով ահաբեկչություն անելու մեջ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյան

Բաց մի թողեք
Որոշների համար Արթուր Օսիպյանի հարցով «լռության օրը» սկսվել էր 18 օր առաջ. Կարապետյանց
Ո՞ր ընտրախախտումներին ուշադրություն դարձնել վաղը. Փաստաբան Տաթևիկ Սողոյանը մանրամասնում է․ Տեսանյութ
Լռության օրը քաղաքական ուժերը լռում են, բայց խոսում են քննչական մարմինները