Բագրատ Սրբազանի բնակարանում իրականացվող խուզարկությունը շարունակվում է։ Իրադարձության վայրում Սրբազանը մի պահ հայտնվել է պատշգամբում։
Լրագրողները, հեռվից փորձելով պարզել, թե ինչ է տեղի ունենում տան ներսում, դիմել են նրան հարցերով։
Սրբազանը, արձագանքելով հեգնանքով նշել է. «Ահաբեկչություն ենք արել»։
Մի պահ թվաց, թե «Մենք ենք մեր սարերը» ֆիլմի հերոսն է Սրբազանը․ «Ոչխար ենք մորթել, ոչխար ենք մորթել․․․»։
Բագրատ Սրբազանի բնակարանում իրականացվող խուզարկությունը շարունակվում է։ Քիչ առաջ Բագրատ Սրբազանին իրավապահները նստեցրին մեքենան ու տարան:
«Չարիք, լավ լսի, քեզ շատ քիչ ժամանակ է մնացել, մի քիչ էլ դիմացի, կգանք»,- ասաց նա ու նստեցրին մեքենան:

Բաց մի թողեք
Դատարանը պետք է լինի բոլորի դատարանը՝ վարչապետի, Կաթողիկոսի, իշխանության հակառակորդի և իշխանության կողմնակցի
Իշխանությունների հանդեպ չունեմ ոչ մի գրամ կարեկցանք և ըմբռնում
Հայաստանի կառավարող համակարգում տեղի ունեցող տրանսֆորմացիաների մասին է