Ոչ մեկ անգամ անդրադարձել ենք, որ իշխանությունները ցանկանում են ռուսական ալիքները հեռացնել Հայաստանի մուլտիպլեքսից:
«Փաստ» օրաթերթը գրում է. Սա հստակ «արևմտյան» պահանջ է, որը կյանքի կոչելուց, սակայն, առայժմ զերծ են մնացել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, թեկուզ հենց բարձրաստիճան պաշտոնյաներն են ակնարկել այդ մասին: Եվ ահա, վերջին օրերին այս թեման նորից ակտուալ է դարձել:
Մասնավորաբար, Հայաստանի «արևմտյան» որոշ միավորներ նախատեսում են հուլիսի 9-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնել՝ պահանջելով «ռուսական պետական հեռուստաալիքները անհապաղ անջատել հանրային մուլտիպլեքսից և կաբելային ցանցերից, իսկ «Սպուտնիկ Արմենիայի» գործունեությունն արգելել ՀՀ տարածքում»։
Ավելին, հայտարարությամբ հանդես եկավ նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը՝ բարձրացնելով մուլտիպլեքսով ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակումը դադարեցնելու հարցը՝ դրան տալով մոտավորապես «լայն հասարակության պահանջ» փաթեթավորումը:
ՀՌՀ-ն, բնականաբար, չի խոսում կաբելային հեռարձակումն արգելելու մասին, բայց «արևմտյան» նշյալ միավորները նաև դա են նշում՝ անտեսելով այն հանգամանքը, որ դրանով ոտնահարվում է մարդու՝ տեղեկություն ստանալու և իր վճարման դիմաց համապատասխան ծառայություն ստանալու իրավունքը:
Առավել ևս, որ կաբելային ցանցը պատկանում է մասնավոր ընկերություններին, և նրանք են ընտրում՝ ինչ առաջարկեն իրենց սպառողին: Նույն տրամաբանությամբ այլ ուժեր կարող են պահանջել ոչ պակաս «մանիպուլ յատիվ, քարոզչական ներգործություն» իրականացնող արևմտյան հեռուստաալիքների հեռարձակման դադարեցումը կաբելային ցանցերից…
Բաց մի թողեք
Մեղադրանքի հիմքում հին փաստեր են, որոնց մասին Փաշինյանը վաղուց գիտեր
Քասախ գյուղի հյուրատներից մեկից առևանգել են, սպանել, դիակը նետել դաշտում
Հայաստանում այսօր ոչ Սահմանադրություն կա, ոչ Սահմանադրական դատարան․ Բալայան