Հռոմի Լեւոն 14-րդ Պապը աշխարհի թերեւս այն կրոնական առաջնորդներից է, որ օրական կտրվածքով ստանում է հազարավոր նամակներ։ Vatican News-ի փոխանցմամբ՝ օրական Սրբազան Քահանայապետի անունով ստացվում է ոչ պակաս, քան 100 կիլոգրամ նամակ։ Ասել է, թե՝ հազարավոր նամակներ։
Սրբազան Քահանայապետին հասցեագրված նամակները հասնում են Ֆյումիչինո քաղաքի կենտրոնական փոստատուն, որտեղից էլ հանձնվում են Վատիկան Պետությանը։ Ուշագրավ է այն, որ թեեւ Լեւոն 14-րդի ընտրությունից հետո ամիսներ են անցել, սակայն նամակների հոսքը չի դադարել։ Փոստատան ղեկավար Անտոնելա Կիլտիկիմոն Vatican News-ին փոխանցել է, որ դեռ հայտնի չէ, թե կոնկրետ որ երկրից են ամենաշատը նամակներ գալիս Հռոմի Պապին։
Կիլտիկիմոն նկատում է, որ իրենց համար անհայտ է նաեւ նամակների բովանդակությունը։ Սակայն շատ կան նամակներ, որտեղ ծրարի ներսից թափանցում են երեխաների կողմից պատրաստված տարբեր նկարներ եւ կարելի է կարծել, որ Սրբազան Քահանայապետին շատ են գրում մանուկները։ Շատ են նաեւ այն նամակները, որոնք էլի ծրարի վրա եղած ձեռագիր գրությունից հասկանալի է դարձնում, որ գրողը տարեց մարդ է։ Սրանք սովորաբար ինչ որ նվիրական խնդրանքներ են ուղղում Սրբազան Պապին կամ խնդրում, որ վերջինս աղոթի իրենց համար։ Կարեւոր է այն, ըստ պարբերականի, որ Սրբազան Պապին ուղղված նամակներում նամակագիրները իրենց սրտի եւ հոգու մի մասնիկն են դնում՝ հասցեագրելով Կաթոլիկ եկեղեցու հովվապետին։
Բաց մի թողեք
Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդները կոչ են արել․ Լուսանկար
Ինչ պետք է անել հափշտակության զոհ դառնալուց խուսափելու համար․ ՆԳՆ-ն զգուշացնում է
Արամ քահանան միայնակ է պսակադրություն արել այսօր, սարկավագները բոյկոտել են նրան