Հատկապես վերջերս Փաշինյանը վրդովվում է, երբ իրենց նիստերից արտահոսքեր են լինում, եւ ամեն նիստից առաջ հատուկ զգուշացնում է, որ քննարկվածը չպետք է հայտնվի լրատվամիջոցներում:
Հրապարակ թերթը գրել է․ Անգամ սպառնում է, որ հայտնաբերելու է արտահոսք անողներին եւ պատժի։ Գորիսի քաղաքական ժողովից հետո միակը, որ «հանդգնել» է հարցազրույց տալ, սյունեցի պատգամավոր Դավիթ Դանիելյանն է եղել, չնայած առանձնապես բացահայտումներ չի արել, հերթապահ պատասխաններ է տվել՝ ժողովի օրակարգի, առաջիկա համագումարի եւ համապետական ընտրությունների, ինչպես նաեւ «Զանգեզուրի միջանցքի» մասին, որ միջանցք չի լինելու, բայց նրան նկատողություն են արել, որ չի կատարել կուսակցական պահանջը։
Դավիթ Դանիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արտահոսքի հետ կապված խոսակցություններ մշտապես լինում են, ինչը լավ չէ, սակայն վերջինս հերքեց, որ իրեն դիտողություն են արել:
Բաց մի թողեք
Իջևանի նախկին քաղաքապետն ու որդին ձերբակալվել են, որովհետև ժամանակին մասնակցել են Ոսկեպարի ցույցին
Պատերազմ ազգային ու հոգևոր հենասյուներին. այս արշավը հենց Եկեղեցու դեմ ուղղված հարձակում է
Սպառնացել է ոստիկանապետին