22/07/2025

Ֆրանսիան սկսել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի առաջարկների պատրաստումը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը սկսել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի առաջարկների պատրաստումը։

Այս մասին France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

«Ես արդեն խնդրել եմ իմ թիմերին պատրաստել պատժամիջոցների նոր, ավելի խիստ փաթեթ, որպեսզի ստիպենք [Ռուսաստանին] դա անել», – ասել է նա։

Նախարարի խոսքով՝ սա վերաբերում է ԵՄ մակարդակով պատժամիջոցներին, այլ ոչ թե կոնկրետ Ֆրանսիային, քանի որ միության բոլոր երկրների տնտեսական կշիռը թույլ կտա Ռուսաստանի վրա ճնշում գործադրել՝ Միացյալ Նահանգների հետ համակարգված կերպով։

Բարոն ընդգծել է, որ ակնկալում է եվրոպական պատժամիջոցների նոր փաթեթի արագ ընդունում։

Նա հավելել է, որ հենց ֆրանսիական կողմն է պատասխանատու մայիսին պատժամիջոցների 17-րդ փաթեթի ընդունման համար։