Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը.
««Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցեցի ամենաերիտասարդ քաղբանտարկյալ Անդրանիկ Չամիչյանին, որը կալանք է կրում «Սթրայքբոլի» տարօրինակ ու զավեշտալի գործով։
Վաղը կլրանա նրա կալանքի 30-րդ օրը։
Անդրանիկը շատ տոկուն ձևով է տանում այս ծանր փորձությունը։
Ապրի՛։ Բոլորս անհամբեր սպասում ենք օգոստոսի 11-ին. այդ օրը կհրապարակվի Վերաքննիչ դատարանի որոշումը կալանքի դեմ մեր բողոքով։ Հուսանք, որ Նավասարդը կլինի բարեբեր։
Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին»։


Բաց մի թողեք
Վարչապետը չի ուզում, որ հայկական դրոշը բարձրացնեն
Տառասխալով ցուցանակներ՝ ճանապարհին. Լուսանկար
Մարզպետի աշխատակազմն ի՞նչ հատուկ առաջադրանքներ է կատարել