Հայաստանն ու Ադրբեջանն այժմ խաղաղության համաձայնագրի ստորագրման և համագործակցության շեմին են՝ այդ միջանցքով Կենտրոնական Ասիայից նավթի, բնական գազի և կենսականորեն կարևոր հանքանյութերի կարևորագույն մատակարարումները բացելու համար, ապա՝ Եվրոպա և Արևմուտք՝ շրջանցելով Ռուսաստանը և Չինաստանը։
Հետևաբար սա խիստ կարևոր պահ է։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնսը։
«Ես այնտեղ էի մայիսին, հանդիպեցի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, ապա գնացի Հայաստան և հանդիպեցի վարչապետ Փաշինյանի հետ։
Նրանք այս խաղաղության համաձայնագրի կնքման շեմին են։ Նրանք երկուսն էլ կգան Վաշինգտոն և նախագահ Թրամփի հետ կկնքեն այդ համաձայնագիրը։ Կան նաև Աբրահամի համաձայնագրերը, որոնք կարևոր շահաբաժին կապահովեն ոչ միայն Միացյալ Նահանգներին, այլև Արևմուտքին, և, բնականաբար, ռուսներն ու իրանցիները դժգոհ են»,- նշել է նա։


Բաց մի թողեք
Առողջապահության ոլորտի պաշտպանները պահանջում են ԵՄ բյուջեում առանձնացնել առողջապահության ֆինանսավորումը
«ԹՐԻՓՓ»-ի նախագծման աշխատանքները սկսվում են․ ի՞նչ է սպասվում հաջորդիվ
Ինչ խնդիրների առաջ կկանգնի Հայաստանը