ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ 25 տոկոս հավանականություն կա, որ Անքորիջում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը հաջողությամբ չի պսակվի:
Նման գնահատական Սպիտակ տան ղեկավարը հնչեցրել է Fox News Radio-ի հետ հարցազրույցում։
«Կարծում եմ, որ այս պահին նա (Պուտինը) համոզված է, որ պետք է գործարք կնքի։ Կարծում եմ, որ նա կանի դա: Եվ մենք կիմանանք այդ մասին, ես շատ շուտով կիմանամ»,- ասել է Թրամփը՝ միաժամանակ խոստովանելով, որ 25 տոկոս հավանականություն կա, որ բանակցություններն անհաջող կանցնեն:
ԱՄՆ նախագահը, սակայն, ավելի կարևորել է երկրորդ հանդիպումը Ալյասկայի գագաթնաժողովից հետո, որտեղ Զելենսկին, և հնարավոր է՝ որոշ եվրոպացի առաջնորդներ կմիանան ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներին։
Դոնալդ Թրամփը նախկինում ասել էր, որ կցանկանար, որ երկրորդ հանդիպումը տեղի ունենար հնարավորինս շուտ՝ Ալյասկայի գագաթնաժողովից հետո, հենց նույն վայրում։

Բաց մի թողեք
«Իրանը մեր հանդեպ ավելի հարգալից է, քան Թուրքիան․․․». Բաքվի արձագանքը
ԵՄ-ն ստուգում է՝ արդյոք Booking.com-ը բավարար միջոցներ ձեռնարկո՞ւմ է կեղծ հայտարարությունների և ֆիշինգային խարդախությունների դեմ պայքարելու համար
Լիտվայում հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոցների խոշոր լաբորատորիա, որը ղեկավարել է Նիդերլանդների քաղաքացի