ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Տելեգրամ»-ի իր էջում ներկայացրել է գրախանութում իր հետ տեղի ունեցած խոսակցության մասին, որն անսպասելի շարունակություն է ունեցել խանութից դուրս:
«Այն, ինչ կպատմեմ, հաճախակի է հետս պատահում, բայց այսօրվա դեպքը մի տեսակ հետաքրքիր էր: Գնացել էի գրքի խանութ՝ Մաշտոցի պողոտայում, և երբ մոտեցա դրամարկղին, մի տարիքով կին էր կողքս, ով ուշադիր նայում էր վրաս, սովորությանս համաձայն բարևեցի, պատասխանեց բարևով և քիչ անց ասաց.
– Իզուր էլ բարևեցի:
Ասացի. «Ոչինչ, բարևն Աստծունն է, ես ուրախ եմ, որ բարևեցի»:
-Այս ի՞նչ սարքեցիք էս երկիրը:
Ասացի. «Ոչինչ 8-9 ամսից ընտրություններ է, կգնաք մեկ այլ մարդ կընտրեք»:
-Ավիրեցիք էս երկիրը,- կրկնեց կինը:
Ասացի՝ առողջություն ձեզ և դուրս եկա խանութից:
Դիմացս երկու կին էին՝ մայր և աղջիկ, նույն տարիքի մայրը, իսկ աղջիկը երևի իմ տարիքի:
– Վայ, բարև Ձեզ, Ալեն ջան, ապրեք շատ, մենք Հունաստանից ենք տեղափոխվել ու ուզում ենք ասել, որ շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ արել եք ու անում եք մեր երկրի համար: Կարելի՞ է Ձեզ հետ նկարվենք:
Այս երկու խոսակցության արանքում մեկ ապակյա դուռ էր, 10 վայրկյան ժամանակ ու ես, որ փորձում էի մեկ էմոցիայից դուրս գալ և մտնել մեկ այլ էմոցիա»:

Բաց մի թողեք
Ապրիլի 18-ի աստղագուշակ․ Միշտ չէ, որ հնարավոր է հավասարակշռություն գտնել
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 3-6 աստիճանով. սպասվում են տեղումներ
Աղերսագիր՝ ուղղված Վեհափառին. պահանջում են կարգալույծ անել Անուշավան եպս Ժամկոչյանին