Իսրայելական բանակն արդեն վերահսկում է Գազա քաղաքի ավելի քան քառասուն տոկոսը: Այդ մասին պաշտոնապես հայտարարել է ՊԲ մամուլի ծառայությունը:
Նույն օրը վարչապետ Նաթանյահուն հարցազրույց է տվել «Աբու-Ակի-Էքսպրես» թելեգրամյան ալիքին և իրավիճակը գնահատել այսպես. «Կամ ՀԱՄԱՍ-ը զենքը վայր է դնում և հանձնվում, կամ ոչնչացվում է»:
Նա Գազայի պատերազմը դիտարկել է նոր Մերձավոր Արևելք կերտելու ծրագրի տեսանկյունից և կարևորել Սիրիայում Ասադի վարչախմբի տապալումը, Եմենում Իրանի պրոքսի դաշնակիցների ոչնչացումը: Իսրայելի վարչապետի հարցազրույցն աչքի է ընկնում երկու կարևոր հանգամանքով:
Առաջին. Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ նրան հարց չի ուղղվել, ինչը կարելի է համարել թեմայից Նաթանյահուի խուսափելու դրսեւորում: Տառացիորեն նախօրեին Թուրքիայի նախագահը նրան անվանել է «անհավատ մարդասպան» և եթե այդ առթիվ Նաթանյահուն հակադարձելու անհրաժեշտություն չի տեսել, ուրեմն Գազան «կրծքով պաշտպանելու» մասին Էրդողանի հայտարարությունները զուտ քարոզչություն են:
Երկրորդ, բայց շատ ավելի կարեւոր հանգամանքը վերաբերում է Իրանի մասին Նաթանյահուի խիստ ենթատեքստային դիտարկմանը: Նա ասել է, որ Իրանի դեմ հրթիռային հարձակումից առաջ տեսաուղերձով դիմել է իրանցիներին և այն ունեցել է յոթանասուն միլիոն դիտում:
«Դա վկայում է բռնապետությունից ազատվելու ծարավի մասին, վարչախումբն այնտեղ փլուզման եզրին է»: Ըստ այդմ, Իսրայելի վարչապետը կարծում է, որ Իրանը «նոր առճակատման առիթ չի ստեղծի»:
Ըստ էության, նաև միջազգային և տարածաշրջանային փորձագետներն են արձանագրում, որ Իրանի քաղաքական վերնախավում տարաձայնություններ են: Խնդիրն այն է, թե Իսրայելն ի՞նչ որոշում կընդունի:
Միջուկային էներգիայի միջազգային կոմիտեի նախագահ Գրոսին Իրանի միջուկային օբյեկտներ մուտքի սպասում է մինչև շաբաթավերջ: Ոչ ոք վստահաբար չի պնդում, որ Իսրայելը չի կրկնի օդային և հրթիռային հարվածները:
Իրանի, ինչպես նաև Իսրայելի նոր Մերձավոր Արևելք ծրագրի շուրջ իրավիճակը կարող է ազդեցություն գործել հայ-ադրբեջանական կարգավորման վրա:

Բաց մի թողեք
Մեծ Բրիտանիայի լիբերալ դեմոկրատները նոր վերլուծական կենտրոն են ստեղծում
Պեկինը վստահեցրել է, որ թույլ չի տա Մոսկվային օգտագործել միջուկային զենք․ Ֆինլանդիայի նախագահ. Լուսանկար
Շանհայի համագործակցության կազմակերպության առաջնորդները ստորագրել են 28 փաստաթուղթ. Լուսանկար