Թուրքական մամուլն անոնսավորել է կառավարության հերթական նիստը, որ երկշաբաթյա դադարից հետո նախագահ Էրդողանի գլխավորությամբ գումարվում է սեպտեմբերի 8-ին:
Ըստ տեղեկությունների՝ օրակարգում ներառնված են մի շարք հարցեր: Կառավարությունը կքննարկի «Ահաբեկչությունից ազատ Թուրքիա» գործընթացը, Գազայում ստեղծված իրավիճակը, Էրդողանի ԱՄՆ կատարելիք այցը, որտեղ նա կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին:
Կառավարության աղբյուրներից հայտնի է դարձել, որ նախագահ Էրդողանը տեղեկություններ կհատյտնի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին մասնակցության, այդ շրջանակներում ունեցած հանդիպումների մասին և կիրազեկի այն «միջոցառումների մասին, որ պետք է իրականացվեն ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում»:
ՇՀԿ գագաթաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ, տեսախցիկներն արձանագրել են նրանց եռակողմ շփումը:
Սեպտեմբերի 7-ին նախ թուրքական մամուլը, ապա Հայաստանի ԱԳՆ արդեն պաշտոնապես անոնսավորել է, որ եկող շաբաթ Թուրքիայի նախագահի հատուկ բանագնաց Սարդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունը կայցելի Երևան:
Ձևակերպումը, որ Թուրքիայի կառավարության նիստը քննարկելու է նաև ՇՀԿ գագաթաժողովի շրջանակներում նախագահ Էրդողանի ձեռք բերած պայմանավորվածություններից բխող միջոցառումների իրականացման հարցը, թույլ է տալիս ենթադրել, որ այդ շրջանակներում քննարկվելու է նաև հայ-թուրքական գործընթացը:
Թուրքական մամուլի տեղեկացվածությամբ, Քըլըչի գլխավորած պատվիրակությունը պետք է քննարկի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման, ինչպես նաև նոր քայլերի մշակման հետ կապված հարցեր:
Հասկանալի է, որ հատուկ բանագնացը գործելու է այն մանդատի շրջանակներում, որ նրան կտա կառավարությունը կամ, ավելի ճիշտ՝ նախագահ Էրդողանը:
Ի՞նչ որոշում է նա ընդունել: Չինաստանից տունդարձի ճանապարհին Էրդողանը լրագրողներին ասել է, որ հայ-թուրքական կարգավորման ուղղությամբ քայլեր պետք է կատարվեն: Թուրքիան Հայաստանի հետ սահմանը բացելու որոշում կընդունի՞:
Բաց մի թողեք
Որքանո՞վ է հավաստի այս տեղեկատվությունը
Նման խոսույթների հեղինակները կորցրել են աշխարհի՝ իրենց ողջամիտ տեսլականը
Արցախցիների հավաքագրում՝ Հայաստանի անվտանգության խնդիր