Երկու օր է՝ խորհրդարանը սկսել է աշնանային նստաշրջանը, մինչդեռ ՔՊ-ական պատգամավորների մոտ անթաքույց անտարբերություն է խորհրդարանական աշխատանքների նկատմամբ, նիստի առաջին ընդմիջումից հետո հաշված մարդիկ են վերադառնում դահլիճ, եթե ՔՊ վարչության անդամի թեկնածուները նախընտրական քարոզչության մեջ են, շրջում են տարածքային կառույցներով եւ, կարելի է ասել, «պատճառ» ունեն բացակայելու, ապա մյուսների անհավես վիճակի պատճառը, ասում են՝ անորոշությունն է, ոչ մեկը չգիտի՝ իրեն ինչ է սպասվում, որտեղ է լինելու վաղը, ցուցակում անցողիկ տեղ ունենալո՞ւ է, թե՞ հայտնվելու է լուսանցքում։
«Հրապարակ» թերթը գրում է. Հաշված մահապարտներ են, որ որոշել են հանուն թիմի «դախազ» փչանալ՝ երաշխիք չունենալով իրենց վաղվա օրվա հարցում։ ՔՊ-ում այս համատեքստում հատկապես քննարկում են Ալեն Սիմոնյանի նախկին օգնական, պատգամավոր Հասմիկ Հակոբյանին եւ Ջուլիին՝ Ջուլիետա Ազարյանին։







Բաց մի թողեք
165 կմ ճանապարհ են անցել, հասել Կիրանց, սակայն Կիրանցի բնակիչներին այդպես էլ չեն հանդիպել
Կեղծ պատարագից Փաշինյանը վերադարձել է ծայրահեղ նյարդայնացած
Քաղաքական գործերով դատարանում ամենավերջին դետալին ուշադրություն են դարձնում, իսկ դրանից դուրս մյուս գործերով անարխիա է` ով և ինչ ուզում է` անում է