Ռուսական «ագրեսիայի» սկսվելուց հետո չորս տարիների ընթացքում Ուկրաինան դարձել է Եվրոպայի պաշտպանության առաջնագիծը։
Այս մասին հայտարարել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը՝ ելույթ ունենալով Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի բացման լիագումար նիստում։
Ֆրեդերիկսենը նշել է, որ պաշտպանության համար շատ բան է արվել, բայց Ռուսաստանին կանգնեցնելու համար կարևոր է արագացնել սպառազինումը և մեծացնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը։
«Ռուսաստանի հետ խաղաղության հասնելու միակ ճանապարհը ուժն է։ Մենք պետք է ամրապնդենք Ուկրաինան և թուլացնենք Ռուսաստանը պատժամիջոցների միջոցով», – հայտարարել է նա։


Բաց մի թողեք
Սերբիայի նախագահը կառաջադրվի վարչապետի պաշտոնում
Սլովակիայի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին. Լուսանկար
ԱՄՆ հետախուզությունը տեղեկացել է Իրանի կողմից հակամարտությունը շարունակելու ծրագրերի մասին. NYT