Որպես թոշակառու, բնականաբար, կողմ եմ այդ շարժմանը՝ մաղթելով հաջողություն: Բայց դա, ինչպես հասկանում եմ, կյանքի կկոչվի միայն իշխանափոխությունից հետո:
Ինչը հերթական դրդապատճառն է, որպես 2026-ի խորհրդարանական ընտրություննեում գոնե թողակառուներն իրենց ձայնը տան ընդդիմությանը՝ չխաբվելով գործող իշխանության խոստումներից՝ լինեն դրանք կեղծ, թե իրական: Սկզբում գրել էի կեղծ, բայց ավելացրի նաև իրականը, քանի որ որոշ խոստումներ, հանուն վերարտադրության, պետք է որ կատարվեն:
Դրանցից է, օրինակ, 12 տոկոսանոց հետվճարը հաջորդ տարվա հունվարի 1-ից 20 տոկոս դարձնելը: Ինչը վկայում է, որ փաստորեն Նիկոլը գտել է թոշակները բարձրացնելու ձևը՝ առանց ծանրաբեռնելու պետբյուջեն: Բայց եթե «Հայաքվեի» նախաձեռնությունը չլիներ՝ հունվարի 1-ից դադարեցվելու էր 12 տոկոսանոց հետվճարը վերադարձնելը:
Դրա մասին անձամբ եմ կարդացել, ու այդ նյութում (կարծեմ հարցազրույց էր) խոսք չկար հետվճարը 12-ից 20 տոկոս դարձնելու մասին: Նույնիսկ, որպես թոշակառու, մտածում էի հոդվածներից մեկում անրադառնալ դրան: Հետո ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ակտիվությունը ժամանակավորապես երկրորդ պլան մղեց այդ գաղափարը: Ու մեկ-երկու օր առաջ էլ կարդացի հետվճարի չափը բարձրացնելու մասին:
Դա պետք է որ հանգեցնի լրացուցիչ կենսաթոշակառուների ներառմանն այդ գործընթացում: Բացի այն, որ այդ գումարնեը գոյանալու են առևտրի ստվերային շրջանառությունը նվազեցնելու հաշվին, կա մեկ այլ աղբյուր: Այն արդեն բյուջետային է, սակայն մինչև վերջերս չէր ծախսվում սովորական ձևով: Դա բանկային հիփոթեքի տոկոսները փակելու համար եկամտահարկի վերադարձն էր նրանց, ովքեր բնակարաններ էին գնում նորակառույցներում կամ, այսպես կոչված, անշարժ գույքի առաջնային շուկայում:
Ասեմ, որ մերժված Սերժի օրոք նախաձեռնված այդ ծրագրից վերջին 10 տարում պետական պաշտոնյաների հետ մեկտեղ օգտվեցին բազմաթիվ ՀԿ-ականներ, որ հետո վերածվեցին նիկոլականների: Ինչը ճակատագրի ծաղր էր՝ ուղղված ՀՀ երրորդ նախագահին: Բացի այդ, բնակարանի խնդիր ունեցողների համար նախաձեռնված այդ ծրագիրը վերածվեց նման խնդիր չունեցողների համար լրացուցիչ անշարժ գույք ձեռք բերելու գործընթացի:
Որ հետո այդ բնակարանները տրվեցին վարձով՝ հատկապես «ռելոկանտներին» (Ռուսաստանը լքած, հիմնականում, ՏՏ մասնագետներին): Ի դեպ, կրկին ճակատագրի ծաղրով, այս հարցում ևս աչքի ընկան 2018 թվականի իշխանափոխության հետևանքով «մեծարգոների» վերածված նախկին բոմժերը՝ առանձին բացառություններով:
Ինչևէ, մայրաքաղաքի կառուցապատողներից բնակարան գնողներին ծրագրից դուրս թողնելու արդյունքում այդ գումարները կուղղվեն հետվճար տրամադրելուն: Իհարկե, ծրագիրը դեռևս շարունակվելու է մարզերում, բայց Երևանից դուրս դա այսպես թե այնպես շարունակվելու էր:
Եվ պետության տեսակետից նման ֆինանսական մախինացիաների արդյունքում Ազգային Ժողովի ընտրությունների քարոզարշավին կհայտարարվի, որ թոշակները բարձրացվել են 20 տոկոսով: Կարծում եմ, որ բնակիչների հետ ընդդիմադիր գործիչների հանդիպումներին այդ հարցը ևս պետք է դառնա խոսակցության առարկա:
Իսկ ես վստահ եմ, որ ընտրություններից հետո՝ եթե գործող իշխանությունը վերարտադրվի, հետվճարի ծրագիրը կփակվի՝ մինչև հաջորդ ընտրություններ:

Բաց մի թողեք
ԵՄ առաջնորդները Կիպրոսում կորոշեն երկու արագության Եվրոպայի տնտեսության ծրագրի վերաբերյալ
Նուբարաշենի աղբավայրի տնօրենն ու աշխատակիցը տեղափովել են հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
Կիպրոսը հույս ունի, որ ԵՄ գագաթնաժողովը կարող է անել այն, ինչ ճանապարհորդական գովազդները չեն կարող. վերադարձնել զբոսաշրջիկներին