Հունգարիան մտադիր է ուղիներ փնտրել Ռուսաստանից նավթի և գազի մատակարարման ԵՄ արգելքը շրջանցելու համար և շարունակելու է դեմ լինել այս որոշմանը։
Այս մասին հայտարարել է վարչապետ Վիկտոր Օրբանը Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովում։
«Ճիշտ է, որ որոշ ռուսական նավթային ընկերությունների դեմ պատժամիջոցներ կան… Մենք աշխատում ենք այդ պատժամիջոցները շրջանցելու ուղղությամբ», – ասել է Օրբանը «Kossuth» ռադիոյի առավոտյան ծրագրին։
Նրա խոսքով, հարցը քննարկել է հունգարական MOL ընկերության ղեկավարության հետ, որն իր վերամշակման գործարաններում օգտագործում է ռուսական նավթ։
Օրբանը վստահեցրել է, որ պայքարը շարունակվում է, և «մարտը դեռ պարտված չէ»՝ նշելով, որ դա կպահանջի «լուրջ մանևրներ»։






Բաց մի թողեք
Իշխանությանը քաղաքակիրթ հակադարձելու համար հայերենը չափազանց աղքատ է
ՄԻՏՔ.am-ի հարցման արդյունքները․ Էջմիածնում ում են ընտրելու նոյեմբերի 16-ին
Եվրոպան նախապատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի․ Ալեքսանդր Վուչիչ