Եվրոպական հանձնաժողովը Վրաստանի ներկայացուցիչներին չի հրավիրել ԵՄ ընդլայնման ֆորումին, որը տեղի կունենա Բրյուսելում հաջորդ շաբաթ։
Սա հաստատել է Եվրահանձնաժողովի խոսնակ Գիյոմ Մերսյեն Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«ԵՄ ընդլայնման վերաբերյալ՝ ավելի վաղ հրապարակված զեկույցում Եվրոպական հանձնաժողովը նշել է, որ այժմ Վրաստանին համարում է միայն ԵՄ անդամակցության «նոմինալ թեկնածու, – ասել է նա,- Եվրոպական հանձնաժողովը կարող է հաստատել, որ Վրաստանը չի հրավիրվել ընդլայնման ֆորումին»։
Մերսյեն ընդգծել է, որ Եվրոպական հանձնաժողովը մեղադրում է Վրաստանին ժողովրդավարական նորմերից և եվրոպական արժեքներից շեղվելու մեջ։
Եվրահանձնաժողովի՝ ԵՄ ընդլայնման աջակցության ֆորումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին Բրյուսելում՝ թեկնածու երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Վրաստանը դե յուրե թեկնածու երկիր է, այնպես, ինչպես Մոլդովան և Ուկրաինան:






Բաց մի թողեք
ԵՄ-ն մտնում է եզրափակիչ փուլ․ Մերկոսուրի առևտրային համաձայնագիրը կախված է հավասարակշռությունից․ Լուսանկար
Ուկրաինան ԱՄՆ-ին է ներկայացրել վերանայված խաղաղության ծրագիրը և պատրաստ է դաշնակիցների հետ լրացուցիչ բանակցություններ սկսել
Աջակողմյան միլիարդատեր Անդրեյ Բաբիշը երդվեց որպես Չեխիայի նոր վարչապետ, ինչ սպասել․ Լուսանկարներ