13/11/2025

Հատուկ են թեթեւ օրակարգ ընտրել՝ «մեծ մարտից» առաջ

Երեկ ռեկորդային ժամկետում` քառորդ օրում, ՔՊ-ն սպառեց ԱԺ քառօրյա նիստերի օրակարգը եւ մեծ ընդմիջումից հետո մի քանի ժամանոց հանգստի գնաց` վերադառնալով միայն հայտարարությունների ժամին։

Մեզ ասացին, որ հատուկ են թեթեւ օրակարգ ընտրել՝ «մեծ մարտից» առաջ:

«Հրապարակ» թերթը գրում է․ Բանն այն է, որ այսօր առավոտվանից սկսվելու է 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումը, մեկնարկը տալու է Նիկոլ Փաշինյանը, բայց քանի որ այն նախընտրական տարվա բյուջե է, եւ նախորդ օրերին էլ ՀՀ նախկին նախագահներն իրենց հարցազրույցներով լավ «ցավեցրել» են Փաշինյանին, թիմը որոշել է գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումը վերածել նախկինների ոսկորներն աղալու գործընթացի` նորից հիշելով՝ է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն։