Այս պահին Վաղարշապատի «Հաղթանակ» դաշինքի կողմնակիցների և ավագանի անցած անդամներից ոմանց տներում խուզարկություններ են տեղի ունենում։
Մեր տեղեկություններով այս պահին խուզարկություններ են իրականացվում Կարեն Գևորգյանի, Արմեն Դավթյանի, Մայիս Մելքոնյանի, Տիգրան Գևորգյանի բնակարաններում։
Այս պահին փաստաբանները շտապում են խուզարկությունների վայրեր: Մենք տեղեկացանք, որ խուզարկությունն իրականացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:
Մանրամասները կհայտնենք քիչ անց։
Հակակոռուպցիոն կոմիտեից մեր տեղեկությունը հաստատեցին. «Ի պատասխան՝ հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ։ Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»։
Խուզարկություններ են իրականացվել Կարեն Գևորգյանի, Արմեն Դավթյանի, Մայիս Մելքոնյանի, Տիգրան Գևորգյանի բնակարաններում։
Հակակոռուպցիոն կոմիտեից միայն հայտնել էին, որ խուզարկությունները կատարվել են իրենց մոտ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում` այլ տեղեկություններ չէին հայտնել։
Մեր տեղեկություններով` քրեական վարույթները վերաբերում են նախընտրական շրջանում «ընտրակաշառք բաժանելու, ընտրախախտումներ անելու» հիմքով հարուցված ինչ որ վարույթին։ Թե ինչն է հիմք ծառայել նման վարույթի համար, չեն հայտնում:
Ի դեպ, նույն վարույթների շրջանակում խուզարկել են նաեւ ԲՀԿ նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանի տունը։
Հիշեցնենք, որ նման մի քրեկան վարույթ էլ Կոմիտեում կա ՔՊ֊ի դեմ, սակայն որեւէ իրավական գործողություն իշխանությամ նկատմամբ տեղի չի ունենում։







Բաց մի թողեք
«Ռոլեքս», «Տիսոտ» թանկարժեք ժամացույցներ՝ ՔՊ պաշտոնյաների ձեռքին. Լուսանկար
ՔՊ վարչության նիստին Փաշինյանը ուրախ է եղել
Մեղադրում են սպшնության, հանցաշխարհի հետ կապի մեջ