ԱԺ «Հայաստան» խմբակցությունը Հայաստանում քաղբանտարկյալների եւ նրանց իրավունքների վերականգնման մասին հայտարարության նախագիծ է շրջանառության մեջ դրել։
«Հրապարակ» թերթը գրում է․ Արձանագրել են Հայաստանում ժողովրդավարության հետընթացը, «որի բաղկացուցիչ մասն են կազմում խոսքի, խղճի, հավաքների ազատությունների կոպիտ ոտնահարումները, ԶԼՄ-ների հանդեպ ճնշումները, շինծու քրեական գործերը՝ քաղաքական այլ հայացքներ ունեցող գործիչների նկատմամբ, ընտրովի արդարադատությունը, կոռուպցիայի ահագնացող մակարդակը․․․»։
Իշխանությունը, ըստ ընդդիմության, վերածվել է քաղաքական հետապնդումների, հալածանքների եւ հաշվեհարդարի բացահայտ գործիքի։
Հայտարարությունում հիշեցնում են, որ կալանք են կրում ու դատապարտվել են հոգեւոր սպասավորներ, զոհված զինծառայողների հարազատներ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ, բարեգործներ, Արցախի պատգամավորներ, ՏԻՄ ներկայացուցիչներ եւ այլք։
Եվ վստահեցնում են, որ վերը թվարկված բոլոր անձինք ԵԽԽՎ սահմանված չափանիշներով քաղբանտարկյալներ են, որոնց ազատազրկումն իրականացվել է բացառապես քաղաքական դրդապատճառներով։






Բաց մի թողեք
Արցախի հանձնումը կներեն, տուգանքների համար թշնամի կդառնա
Ներսես Երիցյանը ղեկավարած հիմնարկը սոդոմ-գոմորի է վերածել
Սպшնության փորձեր էլի է արել