Ադրբեջանական հարցերով փորձագետ Տաթև Հայրապետյանը Թելեգրամի իր ալիքում հրապարակել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Սամեդ Սեյիդովի հարցազրույցից՝ մի հատված, որում ադրբեջանցին նշում է. «Ադրբեջանական կողմը Փաշինյանին փաստացի տվել է «քարտ բլանշ»՝ խաղաղության քաղաքականություն վարելու համար և ստեղծել է հնարավորություն։
Խաղաղության քաղաքականություն վարելով՝ պաշտոնական Բաքուն Փաշինյանին առավելություն է տվել ընտրություններից առաջ։ Նա նաև պարտավոր է օգտագործել սա՝ աշխատանքը արագացնելու համար։ Աշխատանքը չի ավարտվում միայն հայտարարություններ անելով»:
Փորձագետը հավելել է. «Փաշինյանն իրեն դրել է Ադրբեջանի ղեկավարի ափի մեջ՝ դրանով իսկ ուղղակի սպառնալիք ստեղծելով Հայաստանի համար։ Դրա համար էլ Բայրամովի ու Ալիևի վերջին հայտարարություններից հետո հետ վերադարձավ «անկլավների» թեմային։ Ով նայի քարտեզին, կհասկանա, թե դրանց հանձնումը ինչ է նշանակում Հայաստանի համար…»:

Բաց մի թողեք
Ֆրանսահայ աշխարհահռչակ բժիշկ Բեռնար Անդրեասյանը փրկել է նաև իմ կյանքը. Լևոն Տեր-Պետրոսյան
Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ
Այս հարցն է, որ Նիկոլ Փաշինյանին օգնում է լուծել Աննա Հակոբյանը՝ Գյումրիում