Այսօր՝ նոյեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 09:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքում՝ Արագածոտնի մարզպետարանի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչև հրշեջների ժամանումը՝ կայանված վիճակում գտնվող «Opel» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Գրիգոր Գ.-ն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:


Բաց մի թողեք
Եղվարդում բախվել են «Nissan» և կանչի վայր մեկնող շտապօգնության մեքենա․ Լուսանկար
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում․ Լուսանկար