Սպիտակ տան մոտ կրակոցներ են տեղի ունեցել:
ԱՄՆ պաշտպանության նախարարի խոսքով՝ վիրավորվել են Ազգային գվարդիայի երկու զինվորներ։
NBC-ի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել նախագահական նստավայրի մոտ գտնվող այգում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո դիմել է ուղերձով:
CNN-ի փոխանցմամբ՝ ամերիկացի առաջնորը հաստատել է, որ ձերբակալվածը Աֆղանստանից է։
Թրամփն այդ երկիրն անվանել է «դժոխքի անցք երկրի վրա» և նշել, որ կրակողը «բերվել է իր նախորդի՝ Ջո Բայդենի վարչակազմի կողմից»։
«Այս հրեշավոր հարձակումը չարիքի, ատելության և ահաբեկչության դրսևորում էր։ Սա հանցագործություն է մեր ամբողջ ազգի դեմ։ Սա հանցագործություն է մարդկության դեմ», – ասել է նախագահը։
Թրամփը վստահեցրել է՝ վճռականությամբ լի է, որ կասկածյալը ստանա ամենախիստ պատիժը։
![]()

Բաց մի թողեք
«Իրանը մեր հանդեպ ավելի հարգալից է, քան Թուրքիան․․․». Բաքվի արձագանքը
ԵՄ-ն ստուգում է՝ արդյոք Booking.com-ը բավարար միջոցներ ձեռնարկո՞ւմ է կեղծ հայտարարությունների և ֆիշինգային խարդախությունների դեմ պայքարելու համար
Լիտվայում հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոցների խոշոր լաբորատորիա, որը ղեկավարել է Նիդերլանդների քաղաքացի