Սոցիալական ցանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են մի քանի անչափահաս տղաներ դաժանությամբ ծեծի ենթարկում և նվաստացնում իրենց հասակակից մեկ այլ տղայի։ Նրանք այդ բռնությունը նաև տեսանկարահանել են և տարածել։
Տեսանյութի մեկնաբանության բաժնում ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը գրել է. «ՆԳՆ Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները տեսանյութում երևացող բոլոր անձանց հայտնաբերել են, խուլիգանության կասկածանքով ձերբակալել և ներկայացրել նախաքննական մարմին, ինչից հետո կալանավորվել են»։
Նշենք, որ տեսանյութը տարածող օգտատերը սակայն հերքել է ՆԳՆ խոսնակի տեղեկությունը՝ պնդելով, որ նրանց բաց են թողել։







Բաց մի թողեք
Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած անձանց ազատ արձակեցին
Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում, կան բերման ենթարկվածներ
«Գիշերային թիթեռնիկները» հյուրանոցում տղամարդուց կես միլիոն դրամ են հափշտակել