Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտվել է վարդապետների հավաքը, որտեղ քննարկվել են եկեղեցու ներքին կյանքի շուրջ առաջացած խնդիրներն ու մտահոգությունները։
Ժողովից հետո Անանիա վարդապետը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանդիպման հիմնական թեման միաբանական կյանքի ընթացիկ իրավիճակն է եղել։
Նրա խոսքով՝ քննարկումները վերաբերում էին այն հարցերին, որոնք վերջին օրերին առկա են եկեղեցական միջավայրում։ «Մենք խոսել ենք մեր մտահոգությունների մասին և այն ամենի շուրջ, ինչ այսօր իրականում տեղի է ունենում։ Մեր դիրքորոշումները կհայտնենք ավելի ուշ»,– ընդգծեց նա։
Վարդապետը նաև արձագանքեց լուրերին, ըստ որոնց՝ ժողովում քննարկվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած մի քանի եպիսկոպոսների կարգալուծման հնարավորությունը։
Անանիա վարդապետը այդ տեղեկությունը ամբողջովին հերքեց՝ այն անվանելով անհիմն «Այդպիսի բան անգամ մեր մտքով չի անցել։ Դա դուրս է մեր լիազորություններից և երբեք նման հարց չի դիտարկվել»:

Բաց մի թողեք
«Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորներն են
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքից մանդատներ են ստացել