Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պահվածքը վրդովմունք է առաջացրել արցախցիների շրջանում։
«Հրապարակ» թերթը գրում է․ Հիշեցնենք․ նա 10 եպիսկոպոսներից է, որոնք «ընդունեցին Նիկոլ Փաշինյանի կրոնը» եւ Վեհափառի դեմ դուրս եկան։ Արցախցի գործիչներն ուղիներ են որոնում՝ Վրթանես եպիսկոպոսին թեմական առաջնորդությունից զրկելու համար։ Որոշ արցախցիներ առաջարկում էին Արցախի թեմի առաջնորդարանի մոտ բողոքի ցույց անել, սակայն քաղաքական գործիչներն ու Արցախի թեմական խորհուրդը չեն ողջունել։ Կարծում են, որ դրանով կշարունակեն Փաշինյանի սկսած գործը՝ միջամտելով եկեղեցու ներքին գործերին։
Թեմական խորհուրդը՝ 5 ատենապետից կազմված, այդ թվում՝ ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը, մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, դիմելու են Վեհափառին, որ հրաժարվում են Վրթանես եպիսկոպոսի հոգեւոր առաջնորդությունից եւ խնդրում են քայլեր ձեռնարկել։ Քաղաքական դասն էլ է ուզում Վեհափառի հետ հանդիպել նույն պահանջով։ Նրանք 3 օր առաջ հանդիպել էին թեմի առաջնորդին, հորդորել ներողություն խնդրել արցախցիներից, ինչը նա չի արել։

Բաց մի թողեք
Նախընտրական փազլը հավաքվել է․ ինչ սպասելիքներ կան հունիսի 7-ից
5 տարի անց մեր ազգից ու պետությունից հուշ մնա
Որպեսզի համախմբվածության գաղափարը չփչանա, միանում եմ ԱԺ ընտրություններին