«Ես քաղաքապետ դառնալու նպատակ չունեմ. ինձ տեսնում են Ազգային ժողովում»,- հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, երբ լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք իր դեմ որոշումների հետ կարող է կապ ունենալ քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա ընդգծեց, որ Ավինյանը նիստին չի մասնակցել և դեմ չի քվեարկել. «Տիգրանն իմ ընկերն է, և բանավոր ասել է, որ ցավում է այս որոշման համար. եթե ներկա լիներ, կողմ կքվեարկեր: Նա սատարում է ինձ, ես սատարում եմ նրան, և կարծում եմ, որ նա Երևանի լավագույն քաղաքապետերից մեկն է, եթե ոչ՝ ամենալավը», — ասաց Հայկ Սարգսյանը:
Նա պատասխանեց նաև լրագրողների հարցին Ալեն Սիմոնյանի հետ հարաբերությունների վերաբերյալ. «Ոչ, Ալեն Սիմոնյանն իմ ընկերն չէ: Առաջիկայում կխոսենք այդ մասին»:
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կբողոքարկի կուսակցության վարչության որոշումը, որով նա դուրս է մնացել 2026-ի նախընտրական ցուցակից։ Այս մասին նա ԱԺ-ում ասաց լրագրողներին։

Բաց մի թողեք
Չեն կարողանում գրանցվել
Լեհաստանում ուկրաինացիների նկատմամբ հարձակումները աճել են, ցույց են տալիս ոստիկանության տվյալները
Օրբանը Բուդապեշտից հեռացել է. կմնա Միացյալ Նահանգներո՞ւմ, թե՞ «ապաստան կստանա Մոսկվայում»