Ազգային ժողովի նիստում, անդրադառնալով հանրային գործիչ Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակման դեպքին և ձերբակալվածների ազատ արձակմանը, ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հարցրեց ՆԳՆ փոխնախարար Արմեն Մկրտչյանին. «Կարո՞ղ եք պարզաբանել՝ ինչ պատճառով են նրանք ազատ արձակվել»:
Փոխնախարարը պատասխանեց, որ չի կարող հավելյալ տեղեկություններ տրամադրել, քանի որ դեռ ընթանում է նախաքննություն. «Լավ կլինի, եթե այս հարցով դիմեք նախաքննական մարմնին»:
Դանիելյանը նման պատասխանն անվանեց «անընդունելի» և ընդգծեց, որ հասարակությունն իրավունք ունի իմանալու՝ ինչ է կատարվում երկրում, և արդյոք հանցագործություն կատարողները ենթարկվելու են պատասխանատվության, թե ոչ:

Բաց մի թողեք
Գլխավոր դատախազը վերացրել է Արծրուն Մարգարյանի uպանության գործով 1999 թվականին կայացված որոշումները
«Ուժեղ Հայաստան»-ի համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվել է
Մարտի 1-ի գործով ապօրինի դատապարտված, հետագայում արդարացված Մուշեղ Սաղաթելյանի իրավահաջորդը ճանաչվել է տուժող