Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան հրապարակումը․
Հիշում եք հայտնի «պապիկ ծեծողների» դեպքը։
Գիտե՞ք վերջում ինչ եղավ։ Գործը կարճվեց, դատարանում տղաների վրա դրված ծանր հոդվածը, որով հինգ երիտասարդ կալանավորվել էին, փոխվեց։
Որևէ մեկը տղաների դեմ ցուցմունք չտվեց, չասեց այն ինչում տղաներին մեղադրում էին Տարոն Չախոյանը, Պետրոս Ղազարյանը ու մի սրտից թույլ քպական դերասանուհի, որ իբր միջադեպից ցնցվել էր։
Բայց արդյունքում հինգ երիտասարդ կալանավորվեցին Դիմադրություն շարժման ամենակտիվ փուլում, կալանքի տակ անցկացրեցին 3֊5 ամիս, նրանց մասին ամենասարսափելի նյութերը տարածեցին իշխանավորները ու ոչինչ այդպես էլ ապացուցել չկարողացան։
Տեսանյութն՝ այստեղ

Բաց մի թողեք
Ո՞ր համակարգում է Հայաստանը պատկերացնում իր ապագան
Այդ հոգևոր ժառանգությունը պետք է արձանագրվի և փոխանցվի հետագա սերունդներին․ Էդգար Ղազարյանը հեգնում է
Ինտելեկտուալ հեղափոխություն․ Ինչ կփոխվի մեր կյանքում