Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 3 օր առաջ տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: «Իզմիրլյան» ԲԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը ասաց, որ սրբազանը դեռ հետազոտությունների փուլում է․
«Ամենայն հավանականությամբ վիրահատություն կլինի»,-նշեց Չարչյանը՝ հավելելով, որ միջին վիրահատություն է, իսկ հետվիահատական շրջանի մասին նշեց՝ վիրահատեն, կտեսնեն։
Մեր հարցին ի պատասխան՝ ԲԿ-ի տնօրենը նաեւ հայտնեց, որ Միքայել սրբազանը առանձին հիվանդասենյակում է։
Դեկտեմբերի 15-ին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով նիստում, Շիրակի թեմի առաջնորդն ասել էր, որ վիրահատության թույլտվություն է ստացել: Ավելի վաղ քրեակատարողական բժշկության կենտրոնն առաջարկել էր սրբազանին վիրահատել պետության հաշվին իրենց առաջարկած հիվանդանոցում, բայց արքեպիսկոպոսը պնդել էր, որ իր բժիշկն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է, այնտեղ էլ մտադիր է վիրահատվել:
Երկու տարվա ազատազրկման դատապարտված Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի համար, մեղքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում:

Բաց մի թողեք
«Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորներն են
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքից մանդատներ են ստացել