Հայտնի է, որ 2026-ի փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան, այցի նպատակը վաշինգտոնյան պայմանավորվածությունների, TRIPP-ի ենթակառուցվածքների գործարկումն է։
ԱՄՆ փոխնախագահի այցին ընդառաջ իշխանությունները իրար են խառնվել, մեզ ասացին, որ փորձելու են ամեն ինչ անել, որ ԱՄՆ պաշտոնյայի այցի գլխավոր արդյունքը լինի ոչ միայն ծրագրերի մեկնարկը, այլեւ այն, որ պաշտոնյան արձանագրի եւ բարձրաձայնի ՀՀ-ում ժողովրդավարության բարձր մակարդակը, իսկ դրան հասնելու համար պետք է կանխել քաղբանտարկյալների համար բողոքի հնարավոր ակցիաները։
Մեզ ասացին, որ մինչեւ Ջեյ Դի Վենսի այցը ազատ կարձակվեն գրեթե բոլոր քաղբանտարկյալները, բացառությամբ՝ բարերար Սամվել Կարապետյանի։

Բաց մի թողեք
«Ուժեղ Հայաստանը» քայլերթ եւ մեծ հանրահավաք է իրականացնում. Տեսանյութ
ԱԺԲ պատգամավորի թեկնածուն նստացույց է անում. Լուսանկար
Երևանի մանկապարտեզներից մեկի տարածքից կորել էր 4-ամյա երեխա