ԱՄՆ-ում բնակվող, Իրանի գահընկեց թագաժառանգ Ռեզա Փահլավին հայտարարել է Իրան հնարավոր վերադարձի մասին։
«Ես կոչ եմ անում տնտեսության առանցքային ոլորտների՝ հիմնականում տրանսպորտի, նավթի և գազի, ինչպես նաև էներգետիկայի աշխատողներին և աշխատակիցներին սկսել համազգային գործադուլ»,- ասել է Փահլավին իր տեսաուղերձում։
«Մեր նպատակը հիմա պարզապես փողոց դուրս գալը չէ։ Նպատակն է պատրաստվել գրավել և պահել քաղաքների կենտրոնները։
Ես նաև պատրաստվում եմ վերադառնալ հայրենիք, որպեսզի կարողանամ ձեզ հետ լինել մեր ազգային հեղափոխության հաղթանակի պահին, Իրանի մեծ ժողովուրդ։ Ես հավատում եմ, որ այս օրն արդեն շատ մոտ է»,- հայտարարել է Իրանի վերջին շահի որդին։

Բաց մի թողեք
Դանիան, Գերմանիան, ԵՄ-ի այլ անդամներ պատրաստվում են արտաքսել միգրանտներին երրորդ երկրներ
Մոլդովա – Ռուսաստան առճակատումը նոր թափ է ստանում
Պուտինի և Զելենսկու միջև թշնամանքի մակարդակը պատճառ է դառնում, որ այդ հիմար պատերազմը չավարտվի. Թրամփ