Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացվել են Իրանին նոր հարվածներ հասցնելու մի քանի տարբերակներ։
Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։
Համաձայն հրապարակման, ԱՄՆ ղեկավարին ներկայացված տարբերակների մեջ կան նաեւ թիրախներ, որոնք հանդիսանում են քաղաքացիական օբյեկտներ։ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ նոր հարվածներ հասցնելու տարբերակները, սակայն դեռեւս վերջնական որոշում չի կայացրել։
The New York Times-ը նաեւ գրում է, որ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում բացի Սիրիայում եւ Գազայում տիրող իրավիճակից, քննարկվել է նաեւ Իրանում տիրող իրադրությունը։

Բաց մի թողեք
Պուտինն ու Զելենսկին պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, ես եմ նրանց հասցրել այս կետին․ Թրամփ
Միջանկյալ ընտրություններ. Պիչերոնոն կմնա պաշտոնում՝ չնայած սոցիալիստների կողմից հրաժարական տալու ճնշմանը
ՆԱՏՕ-ի դաշնակիցները քննարկում են Ուկրաինային 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնության նոր խոստումը