Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է ԱԳ ղեկավար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միջև կապի հաստատման մասին։
«Պարոն Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի միջև կապի ալիքը բաց է, և անհրաժեշտության դեպքում դրա միջոցով փոխանցվում են անհրաժեշտ հաղորդագրություններ։ Մենք միշտ հավատարիմ ենք մնացել դիվանագիտության և բանակցությունների սկզբունքին՝ իհարկե, երկկողմ բնույթի բանակցություններին», – ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թրամփը թույլատրել է հանդիպում Իրանի ներկայացուցիչների հետ՝ Թեհրանի միջուկային ծրագիրը քննարկելու համար։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Reuters-ը։
Reuters-ի հաղորդման համաձայն՝ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ներկայացուցիչները հունվարի 10-ին կապ են հաստատել ԱՄՆ-ի հետ «միջուկային հարցերի շուրջ», և ԱՄՆ առաջնորդը թույլատրել է «հանդիպում նրանց հետ»։
Նա նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը կապ է պահպանում իրանական ընդդիմության առաջնորդ, գահաժառանգ արքայազն Ռեզա Փեհլավիի հետ։

Բաց մի թողեք
Լեհաստանը չի միանա Թրամփի «Խաղաղության խորհրդի» աշխատանքներին այս պայմաններում․ վարչապետ
Ծեծկռտուք՝ Թուրքիայի խորհրդարանում․ ընդդիմադիրները փորձել են թույլ չտալ նախարարների երդմնակալությունը. Լուսանկար
Պուտինը նոր պատերազմների է նախապատրաստվում․ Արտաքին զեկույց Էստոնիայից