Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քսանհինգ տոկոսանոց մաքսատուրք է սահմանել մի շարք ապրանքների՝ այդ թվում նաեւ արտադրական պրոցեսների համար անհրաժեշտ սարքավորումների եւ կիսահաղորդիչների ներկրման համար։
Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան տարածած հայտարարությունից։
Նախագահ Թրամփը հայտարարել է, որ տարիֆները սահմանել է ամերիկյան պետության ազգային անվտանգությունն ապահովելու համար։ Բացառություն կկազմեն այն կիսահաղորդիչները, որոնք արտասահմանյան երկրներից մատակարարվում են Միացյալ Նահանգներ՝ ամերիկյան չիփերի արտադրության մեջ կիրառվելու, դատա-կենտրոններում, հետազոտությունների, ստարտափ նախագծերում եւ քաղաքացիական արդյունաբերական հավելվածներում օգտագործվելու համար։
Սպիտակ տանից նաեւ տեղեկացրել են, որ ամերիկյան արդյունաբերական հզորությունները բավարար չեն ազգային պաշտպանության կարիքներն ու կոմերցիոն ոլորտի աճող պահանջները լիովին բավարարելու համար։

Բաց մի թողեք
Միջանկյալ ընտրություններ. Պիչերոնոն կմնա պաշտոնում՝ չնայած սոցիալիստների կողմից հրաժարական տալու ճնշմանը
ՆԱՏՕ-ի դաշնակիցները քննարկում են Ուկրաինային 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնության նոր խոստումը
Ալբանիայի վարչապետը պաշտպանում է Քուշների հանգստավայրը բողոքի ակցիայի մասնակիցներից